Ադրբեջանական բանակը պատրաստ է գրավել «իր հողերը». Հասանովի զառանցանքը
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվի և Աբու-Դաբիի միջև երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկել է ԱՄԷ-ի ՌՕՈւ-ի գլխավոր շտաբի հրամանատար Իբրահիմ Նասեր Մուհամմեդ Ալ-Ալավի հետ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Իր հերթին Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի բանակը ամեն րոպե պատրաստ է ետ վերադարձնել «իրենք հողերը», որոնք գտնվում են Հայաստանի «օկուպացիայի» տակ: