Հայ լուսանկարիչը խուճապ է առաջացրել Ստամբուլի օդանավակայանում
Ստամբուլում բնակվող հայ լուսանկարիչ Ասպետ Մանուկյանն իր անօդաչու սարքի միջոցով նկարահանել է Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանն ու տեսանյութ տեղադրել Youtube-ում, ինչը խուճապ է առաջացրել օդանավակայանի անվտանգության մարմինների և նրա ղեկավարության շրջանում: Այս մասին հայտնում է novostink.ru-ն:
Ինչպես գրում է թուրքական «Milliyet»-ը՝ Ասպետ Մանուկյանը մի քանի րոպե օդից նկարել է օդանավակայանը՝ դրանով իսկ ցույց տալով օդանավակայանի անվտանգության համակարգի խոցելիությունը: Այս մասին հայտնի է դարձել, երբ նա տեղադրել է 12 րոպեանոց տեսանյութը Youtube-ում:
Նշվում է, որ լուսանկարիչը հեռացրել է տեսանյութն ու ներողություն խնդրել: Նրա խոսքով՝ նա չի պատկերացրել, որ այդ քայլով կարող է վտանգի ենթարկել ուղևորների կյանքը: