Հայաստանը շարունակում է իր «օկուպացիան». Հասանով
Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպում ունենալով է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեի հետ հայտարարել է, որ Հայաստանը դեռ շարունակում է իր «օկուպացիոն» քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Բանակցությունների ձգձգումը բացասականորեն է ազդում տարածաշրջանի ներկա իրավիճակի վրա»,-հայտարարել է Հասանովը:
Փոխանցվում է, որ բացի այդ կարծիքներ են փոխանակվել ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: