Մուսուլմանների զգացմունքների անարգումը չի կարելի անվանել խոսքի ազատություն. Իրանի նախագահ
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ մուսուլմանների զգացմունքների անարգումը, սադրիչ գործողությունները չի կարելի անվանել խոսքի ազատություն: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը:
Իրանի նախագահը հայտարարել է նաև, որ Իրանը քննադատում է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի վրա գործած հարձակումն ու համարում, որ նման գործողությունները ոչ մի ընդհանրություն չունեն ոչ իսլամի, և ոչ էլ մուսուլմանների հետ:
Իրանի նախագահը անընդունելի է անվանել հանուն կրոնի սպանություններն ու ահաբեկչական գործողությունները: