Կոչ եմ անում բոլոր հայերին հաշտվել Թուրքիայի հետ. Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել հայտարարությամբ կապված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
«Թուրքերը և հայերը, որոնք կիսում են ընդհանուր աշխարհագրություն և երկար պատմություն, կարող են բոլոր հարցերը քննարկել և լուծել միայն իրար մեջ»,-հայտարարել է Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցից։ Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։Սպանությունն իրականացնելու կասկածանքով թրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։