Ստամբուլում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթ է անցկացվել (լուսանկարներ)
Ստամբուլում Թաքսիմ հրապարակում Հրանտ Դինքի հիշատակին նվիրված երթ է անցկացվել: Այս մասին գրում է novostink.ru-ն՝ հղում անելով Ստամբուլում հայկական «Ակոս» թերթին:
Հունվարի 19-ին լրանում է «Ակոս»-ի հիմնադիր Հրանտ Դինքի սպանության 8-րդ տարելիցը: 8 տարի անց էլ կարգախոսը նույնն է՝ «Բոլորս Դինք ենք, բոլորս հայ ենք»:
Ինչպես հայտնում է «Ակոս» թերթը՝ ժողովուրդների Դեմոկրատական միություն կուսակցությունը ստորագրահավաք է սկսել՝ փողոցներից մեկը Հրանտ Դինքի անունով կոչելու նպատակով: