Թուրքիան կարող է ձախողել Չանաքքալեի ճակատամարտի միջոցառումը. թուրքագետ
Չեմ կարծքում, որ Թուրքիան կկարողանա լավ կազմակերպել Չանաքքալեի (Գալիպոլի) ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումը: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
«Թուրքիան փչացրել է իր հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ, ուստի չեմ կարծում, որ Չանաքքալեի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը շատ երկրների ներկայացուցիչներ ներկա կլինեն»,-նշեց բանախոսը:
Թուրքագետը որպես սրա ապացույց մատնանշեց Էրդողանի երդմնակալության արարողությունը, որին սակավ երկրների ներկայացուցիչներ էին ներկա: Թուրքագետի հավաստմամբ՝ այս անգամ ևս պատկերը չի փոխվի:
«Կարծում եմ, որ Ֆրանսիայից ևս Թուրքիա պատվիրակություն չի մեկնի: Ֆրանսիական պատվիրակությունը բարձր մակարդակով չի մեկնի Թուրքիա, որովհետև Ֆրանսիայի նախագահը խոստացել է, որ այդ օրը Հայաստան պետք է ժամանի: Օլանդի ներկա չգտնվելն իսկական ձախողում կդառնա Չանաքքալեի 100-ամյակին նվիրված միջոցառման համար»,-նկատեց թուրքագետը:
Ինչ վերաբերում է արաբական երկրներին, ապա ըստ բանախոսի՝ դրանցից ևս պատվիրակություններ ակնկալել պետք չէ, քանի որ Թուրքիան դրանց հետ ևս լավ հարաբերություններ մեջ չէ:
Վարդուհի Ստեփանյան