Թուրքիան մեղադրում է «Հեզբոլահ»-ին
Լիբանանյան «Հեզբոլահ» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչները պատասխանատու են Սիրիայում սպանված անմեղ հազարավոր մարդկանց համար: Այս մասին հայտնում է «Haber7» հեռուստաալիքը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի կատարած հայտարարությանը:
Ըստ նախարարի՝ հենց «Հեզբոլահ»-ն է, որը աջակցում է Սիրիայի ռեժիմին՝ պատասխանատու 2 հարյուր մարդու սպանության համար:
««Հեզբոլահ»-ն իրավունք չունի Թուրքիային մեղադրել նրանում, որ իբրև մենք աջակցում ենք ահաբեկիչներին»,-հայտարարել է Չավուշօղլուն: