Ադրբեջանի իշխանությունները երկու մասի են բաժանվել
Մարդու իրավունքներին հարգանքով վերաբերվելու մասին Ադրբեջանի իշխանությանն ուղղված ԱՄՆ-ի կոչերը լարվածություն են առաջացրել Բաքվի և Վաշինգտոնի միջև:
Այդ լարվածությունն ավելի է ուժեղացել ԱՄՆ-ի հեղինակավոր New York Times թերթում «Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի երկու երեսը» վերնագրով հոդվածից և ԱՄՆ-ի պետքարտուղարի նախկին տեղակալ Դևիդ Կրամերի' «Ազադլիգ» ռադիոյին տված վերջին հարցազրույցից հետո:
Ադրբեջանի իշխանության ներսում հակաամերիկյան արշավի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Հակաամերիկյան արշավին հատկապես դեմ են օլիգարխները:
Դա բխում է ոչ թե այն բանից, որ նրանք ԱՄՆ-ի հետ նույն դիրքորոշումն ունեն, այլ օլիգարխները գտնում են, որ դիմակայությունը խորանալու և իշխանության դեմ պատժամիջոցներ կիրառվելու դեպքում առաջին հերթին հարված է հասցվելու իրենց: