Թուրքիայում մոտ 3 հազար մարդ կապ ունի «ԻՊ»-ի հետ
Թուրքիայում մոտ 3 հազար մարդ կապ ունի «Իլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Այս մասին հայտնում է France 24-ը՝ հղում անելով թուրքական հետախուզության զեկույցին:
Նշվում է, որ մարդիկ, ովքեր կասկածվում են ահաբեկիչների հետ կապի մեջ, վերահսկողության տակ են գտնվում:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Թուրքիան որոշում է ընդունել արգելափակել այն կայքերը, որտեղ առկա են ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրի նոր համարի վերաբերյալ հրապարակումներ: