Իրանում արգելել են թերթի առաջին էջում տպագրել «Ես Շառլի եմ» կարգախոսը
Իրանի իշխանությունները արգելել են Mardom Emrouz թերթին առաջին էջում տպագրել «Ես Շառլի եմ» կարգախոսը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ թերթը պատարաստվում էր տպագրել այն հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի լուսանկարի մոտ, ով միջոցառումներից մեկի ժամանակ արտահայտել էր այդ կարգախոսը:
Ավելի վաղ հաղորդվում է, որ Իրանը քննադատել է Charlie Hebdo-ի նոր համարը, որում հրապարակվել է Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը: