Լատվիան սպասում է ադրբեջանական ներդրումներին
Լատվիան հրավիրում է ադրբեջանցի գործարարներին՝ ներդրումներ կատարելու Լատվիայում: Վերջին տարիներին, չնայած փոքր գումարներին, այնուամենայնիվ երկու երկրների միջև եղել են փոխադարձ ներդրումներ:
«Գործընթացը շարունակվում է և երկու երկրների կառավարությունները շահագրգռված են զարգացնելու հետագա համագործակցությունը»,-այս մասին հայտարարել է Ադրբեջանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Հարդիիս Բաումանիսը:
«2015թ-ին առաջնային են համարում երկու երկրների միջև համագործակցությունը: Պետք է միանշանակորեն զարգացնել տնտեսական կապերը: Երկու երկրներն ունեն կայուն առևտրային հարաբերություններ, որը տարեկան կազմում է 30 մլն դոլար /վերջին 3 տարիների ընթացքում/: Այս առևտրային համագործակցությունը բարձր մակարդակի վրա չէ, սակայն, երբ համեմատում ենք այլ երկրների հետ, ապա ցույց է տալիս, որ գրանցված է ամենաբարձր մակարդակը»,-ասել է Բաումանիսը: