Եկեղեցին գոմ և «ալբանական սրբավայր»
ՄշակույթՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Eurasianet.org կայքում օրերս հրապարակված ապատեղեկատվությանը: Այժմ Ադրբեջանում հայտնված 19-րդ դարի հայկական եկեղեցին ոչ միայն գոմի է վերածվել, այլև ներկայացվում է որպես «ալբանական սրբավայր»:
Իրականում Eurasianet-ի հոդվածն ուղեկցող նկարում պատկերված է մինչև 1918թ. ամբողջովին հայաբնակ Դաշբուլաղ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցին, որը կառուցվել է 1823 թվականին, երբ «ալբանացիները», արդեն 1000 տարի էր, ինչ լքել էին այդ երկիրը:
«Սա հերթական ճչացող կեղծիքներից է»,- ասում է Սամվել Կարապետյանը: