Էրդողանն ապրիլի 24-ին Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա՝ ապրիլի 24-ին մասնակցելու Դարդանելիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Milliyet-ին:
Փոխանցվում է, որ նա պաշտոնական նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին:
Նախօրեին Էրդողանը հայտարարել է, որ աշխարհի տարբեր երկրների 102 բարձրաստիճան պաշտոնյա այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել: Հրավեր է ստացել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: