Թուրքիայի վարչապետը Իսրայելի վարչապետին համեմատել է Փարիզի ահաբեկիչների հետ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն համեմատել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին Փարիզում հարձակում գործած ահաբեկիչների հետ: Այս մասին գրում է novostink.ru-ն:
«Նեթանյահուն հանցագործություն է իրականացրել մարդկության դեմ, ինչպես և այն ահաբեկիչները, որոնք հարձակում գործեցին Փարիզում Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա»,-Անկարայում լրագրողներին է ասել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: