Ադրբեջանական մամուլի անդրադարձը՝ Երևանում կազմակերպած բողոքի ակցիային
Ադրբեջանական Haqqin.az կայքն անդրադարձել է Երևանում ՌԴ-ի դեսպանատան առջև կազմակերպած բողոքի ակցիային:
«Ցույցի մասնակիցները պահանջում են, որպեսզի Պերմյակովին հանձնեն ՀՀ արդարադատությանը: Բացի այդ ցուցարարները հակառուսական արտահայտություններ են անում և վիրավիրում ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին, մասնավորապես բղավելով «Պուտին սիկտիր»»,-գրում է կայքը:
Նշենք, որ ադրբեջանական կայքը նշում է, որ «սիկտիր» բառն ադրբեջանական բառ է: