Թեհրանը կարող է ներգրավվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Իրանի դեսպան
Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհդեն Պակ Այինը: Այս մասին գրում է novostink.ru-ն:
Report գործակալության հարցազրույցում դեպանը՝ անդրադառնալով վերջին ժամանակներս Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հրահրմանը, նշել է. «Մենք համաձայն չենք այստեղ տեղի ունեցող զարգացումներին, ցավում ենք, որ նման իրադարձություններ են տեղի ունենում: Տարածաշրջանում անկայուն իրավիճակը չի բխում տարածաշրջանի և մասնավորապես Իրանի շահերից»:
«Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով: Իրանը նույնպես կարող է ներգրավվել կոնֆլիկտի կարգավորմանը»,-հավելել է դիվանագետը: