Ջուսը ցանկանում է Հարրի Փոթեր լինել
2014 թվականն իր տեղը զիջեց 2015 թվականին: Ոմանց համար 2014-ը հաջողակ, իսկ ոմանց համար պարզապես սովորական տարի էր: Operativ.am-ի թղթակիցն Ամանորի հետ կապված, երազանքների, մտադրություների ու նախասիրությունների մասին զրուցել է երգչուհի Ջուսի հետ:
-Ո՞րն է 2014-ի Ձեր ձեռքբերումը:
2014-ին ավելի խելացի դառնալն է, և ստախոս մարդկանց տարբերելը:
-Ամանորյա Ձեր ամենասիրած նվերը:
Համերգները:
-Որտե՞ղ և ու՞մ հետ եք սիրում դիմավորել Ամանորը:
Ամենամոտ մարդկանց հետ, համերգների, ելույթների մեջ:
-Հայաստանում ինչպե՞ս կցանկանայիք նշվեր Ամանորը:
Կուզենայի բոլոր փողոցները լուսավորվեին, մրցույթներ կազմակերպվեին, Ձմեռ պապիկները նվերներ բաժանեին: Մարդիկ զգային այդ հեքիաթի շունչը:
-Հավատու՞մ եք Ձմեռ պապիկին:
Եթե լինի իրական մորուքով, ապրի Լապլանդիայում՝ եղնիկների հետ, ապա կհավատամ:
-Ի՞նչ եք ակնկալում 2015-ից:
Սիրող լավագույն տղամարդ, նոր երգեր և տեսահոլովակներ իմ ստեղծագործական կյանքում:
-Ամանորյա Ձեր սիրած կերակուրը:
Վրացական ուտեստ՝ սացիվի:
-Ի՞նչ չհասցրիք իրականացնել 2014-ին:
Կազմել ընտանիք:
-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
Ամեն ինչին դրական հայացով նայել, անգամ տխրության մեջ փնտրեք դրականը, ուրախ պահ, և պահեք Ձեր սրտում: Ուրախացե՛ք Ձեր ապրած ամեն մի օրով:
-Երազանք, որ դեռևս չի կատարվել:
Ունենալ սեփական սիրունիկ տուն, և սիրող ընտանիք:
-Ո՞վ է Ձեր Ձմեռ պապիկը:
Հետաքրքիր բարի տղամարդ:
-Գույներ, որ Ձեզ Ամանոր են հիշեցնում:
Նեոն, կարմիր, կանաչ և այդ ամենը՝ փայլի մեջ:
-Եթե Ձմեռ պապիկ լինեիք, ապա...
Կամուսնանայի գեղեցիկ Ձյունանուշիկի հետ:
-Յուրաքանչյուր Նոր տարի ի՞նչն է, որ մշտապես Ձեր սեղանին է:
Տապակած հավ պարտադիր, մնացածը փոփոխվում է:
Ո՞րն է Ձեր ամենասիրելի տոնը:
Սուրբ Ծնունդը:
***
Երգիչ Արման Սիմոնյանի հարցը՝ ուղղված երգչուհի Ջուսին: (Արմանը չգիտեր, թե ում է ուղղում հարցը):
-Ի՞նչ կփոխեք այս կյանքում:
Ջուս. Կուզենայի Հարրի Փոթեր լինել. բարություն ու երջանկություն պարգևի մարդկանց:
Operativ.am-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում հաջողություններ:
Կարինե Գևորգյան