Նավթի գնի անկումից կտուժեն Սաուդիան Արաբիան և Քուվեյթը. Իրան
Մեկնաբանելով համաշխարհային նավթի շուկայում տեղի ունեցող ընթացիկ իրավիճակը՝ Իրանի նախագահ՝ Հասան Ռուհանին հայտարարել է. «Արևմտյան երկրները կարծում են, որ իրենց հաջողվել է ստեղծել նոր խնդիր Իրանի համար, բայց դա չի կարող ճնշում գործադրել Իրանի վրա»: Այս մասին հաղորդում է IRNA-ն:
«Իրանը արդեն պատրաստել է նավթի գնի կորստից փոխհատուցման ճանապարհը», - ավելացրել է Ռոհանին:
Ըստ նախագահի, նավթի գնի անկումը առավել կազդի այնպիսի երկրների վրա, ինչպիսիք են՝ Սաուդիան Արաբիան և Քուվեյթը: