Ռայմոնդ Պաուլսը առաջարկում է «Նոր ալիք» -ը՝ Սոչիում կազմակերպել կենդանի երաժշտությամբ
«Նոր ալիք» փառատոնը, որն այս տարի կանցկացվի Սոչիում, կտարբերվի«» նախորդ տարիներին Յուրմալայում կազմակերպված մրցույթից: Այս մասին ռուսական լրատվական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ռայմոնդ Պաուլսը:
«Իհարկե,ցավալի է: Չի լինի ծովի բույրը:Կփորձենք այլ պայմաններում, ինչու ոչ: «Նոր ալիք»-ը Սոչիում չի կարող լինել նույն ձև , բայց կլինի տարբերվող:Պետք է ավելի լավ կազմակերպել:Անհրաժեշտ է փոխել, փոխվում են ժամանակները, պետք է մի այլ բան անել»,- ասել է երգահանը:
«Կարող ենք կենտրոնանալ կենդանի երաժշտության վրա, ավելի քիչ ձայնագրություններ կթողնենք, կփորձենք գտնել ավելի երիտասարդ տաղանդների, ինչպես դա անում է «Ձայնը» , Այդ ուղղությամբ պետք է աշխատել»,- ասում է Պաուլսը :Նա դեռ չգիտի կգնա փառատոնին թե ոչ, բայց ցանկանում է,որ Լատվիայի և Ռուսաստտանի միջև ստեղծված կոնֆլիկտը արագ հաղթահարվի: Գրում է Gazeta.ru-ն: