Եվրոպայում կվերանար իսլամաֆոբիան, եթե Թուրքիան մտներ ԵՄ-ի կազմի մեջ. Դավութօղլու
Եթե Թուրքիան մտներ Եվրամիության մեջ, ապա Եվրոպայում չէր լինի կրոնական ատելություն: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Ինչպես հայտնում է "Hurriyet"-ը՝ Դավութօղլուն հայտարարել է, որ այն ինչ կատարվում է ներկայումս Եվրոպայում այդ թվում նաև իսլամաֆոբիան, ոչ մի լավ բանի չի հանգեցնի:
Բացի այդ, նա ափսոսանք է հայտնել, որ շատ քաղաքական շրջանակներ իրենց օգուտն են շահում Եվրոպայում տիրող իրավիճակից: