Ջոլին խոստովանել է, որ հարսանիքից առաջ արդեն ամուսնացած է եղել Բրեդ Փիթի հետ
Անջելինա Ջոլին չի դասվում այն հայտնիների շարքին, ովքեր ինքնագովազդով են զբաղված և սիրում են մշտապես լինել ուշադրության կենտրոնում: Վերջինս խուսափում է իր կյանքի մասին տեղեկատվության տարածումից: Այս մասին հայտնում է Onlynew.info-ն:
ԶԼՄ-ները սկսել են հետաքրքրություն տածել այն հարցի շուրջ, թե ինչու Անջելինա Ջոլի և Բրեդ Փիթ զույգը որոշել հարսանյաց արարողությունն անցկացնել Կալիֆոռնիայում, քանի որ խոսվում էր այն մասին, որ զույգը մտադիր է ամուսնանալ Ֆրանսիայում: Անջելինա Ջոլին լրագողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Լինելով ամերիկացի՝ մենք չէինք կարող պաշտոնապես ամուսնանալ Ֆրանսիայում: Ես Փիփին առաջարկեցի գնալ և ստորագրել այդ թղթերը, որպեսզի այդպիսով վերջ դրվի ամեն ինչին: Ես նրան ասացի, որ նա համապատասխան վայր գա 16:30-ին»:
Այսպիսով Ջոլին խոստովանել է, որ մինչև Ֆրանսիայում ամունանալն իրենք ամուսնացել են Կալիֆոռնիայում: