Օղի. հետաքրքիր տեղեկություներ
Օղի (լեհ.՝ wódka, ռուս.՝ водка), պինդ ալկոհոլային թորած խմիչք, հիմնականում բաղկացած ջրից և էթանոլից: Սովորաբար պատրաստվում է թթված նյութերի թորումից, մասնավորապես՝ ձավարեղենից և կարտոֆիլից, ինչպես նաև առանձին դեպքերում՝ մրգերից և շաքարից։
Օղու ալկոհոլային կազմը սովորաբար կազմում է 40% ալկոհոլ ըստ ծավալի (ԱԸԾ)։ Ռուսական, ուկրաինական, Էստոնական, լատվիական, լեհական, լիտվական և չեխական արտադրության օղիները հետևում են 40% ալկոհոլային մասնաբաժնին։ Եվրամիության անդամ երկրներում սահմանված ալկոհոլային մասնաբաժինը կազմում է 37,5% ԱԸԾ («Եվրոպական օղի»), իսկ Միացյալ Նահանգներում՝ 30% և բարձր։
Ավանդաբար օգտագործում են օղին գերադասող Արևելյան Եվրոպայի և Բալթիկ ծովյան երկրներւմ։ Հաճախ օգտագործվում է կոկտեյլների և խառնուրդային խմիչքների մեջ («Օղի Մարտինի», «Օղի տոնիկ», «Պտուտակահան», «Գրեյհաունդ», «Արյունոտ Մերի», «Սեքս լողափում» և այլն)։
Կանոնավոր օգտագործման և կամ չարաշահման դեպքում կարող է առաջացնել ալկոհոլային կախվածություն։