2014-ի ձեռքբերումը կրծքիս տակ եմ կրում. Լայանա
2014 թվականն իր տեղը զիջեց 2015 թվականին: Ոմանց համար 2014-ը հաջողակ, իսկ ոմանց համար պարզապես սովորական տարի էր: Operativ.am-ի թղթակիցն Ամանորի հետ կապված, երազանքների, մտադրություների ու նախասիրությունների մասին զրուցել է երգչուհի Լայանայի հետ:
-Ո՞րն է 2014-ի Ձեր ձեռքբերումը:
2014թ-ի ամենակարևոր ձեռքբերումը կրում եմ կրծքիս տակ:
-Ամանորյա Ձեր ամենասիրած նվերը:
Ամանորյա նվերները չեմ կարող առանձնացնել մյուսներից:
-Որտե՞ղ և ու՞մ հետ եք սիրում դիմավորել Ամանորը:
Գործի բերումով՝ արդեն մի քանի տարի է ընտանիքիս հետ Ամանորը դիմավորում եմ աշխատավայրում. շատ ուրախ է անցնում:
-Հայաստանում ինչպե՞ս կցանկանայիք նշվեր Ամանորը:
Կարծում եմ Հայաստանում լավ էլ նշվում է Նոր տարին. շատ ակտիվ և շատ երկար՝ ի տարբերություն մյուս պետությունների:
-Հավատու՞մ եք Ձմեռ պապիկին:
Չեմ հավատում, և երբեք էլ չեմ հավատացել:
-Ի՞նչ եք ակնկալում 2015-ից:
2015-ին սպասում ենք բալիկիս լույս աշխարհ գալուն, մնացածն արդեն էական չէ:
-Ամանորյա Ձեր սիրած կերակուրը:
Խաղողի թփով տոլմա:
-Ի՞նչ չհասցրիք իրականացնել 2014-ին:
2014-ը բուռն էր ստեղծագործական առումով, գոհ եմ ամեն ինչից: Ինչ էլ որ չհասցրի, կիրականացնեմ 2015-ին:
-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
Հայ ժողովրդին մաղթում եմ, որ ամուր և ուժեղ լինեն: Թո՛ղ մեր սահմաններում խաղաղ լինի, քանի որ 2014-ին շատ կորուստներ ունեցանք:
-Երազանք, որ դեռևս չի կատարվել:
Կարող եմ լիարժեք ասել, որ չունեմ չկատարված երազանք:
-Ո՞վ է Ձեր Ձմեռ պապիկը:
Չգիտեմ:
-Գույներ, որ Ձեզ Ամանոր են հիշեցնում:
Սպիտակ, կարմիր, կանաչ:
-Եթե Ձմեռ պապիկ լինեիք….
Ես Ձյունանուշիկ կլինեի:
-Յուրաքանչյուր Նոր տարի ի՞նչն է, որ մշտապես Ձեր սեղանին է:
Բոլորիս սեղաններին էլ նույն կերակուրներն են:
Ո՞րն է Ձեր ամենասիրելի տոնը:
Մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ը:
***
Երգչուհի Արփինե Բեկջանյանի հարցը՝ ուղղված երգչուհի Լայանային: (Արփինեն չգիտեր,թե ում է ուղղում հարցը):
-Ի՞նչ բարի գործ եք կատարել և ի՞նչ հաճախականությամբ:
Լայանա. Կարծում եմ՝ մեծ բարի գործ է անօթևան կենդանիներին, մասնավորապես՝ շներին կերակրելը: Մի քանի անգամ նաև եղել եմ մանկատներում և նվիրել այն ամենը, ինչ ուժերիս սահմանում էր. հագուստ, խաղալիքներ:
Operativ.am-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում հաջողություններ:
Կարինե Գևորգյան