Մահացել է իսպանացի ռեժիսոր Ֆրանչեսկո Ռոզին
Այսօր 92 տարեկանում մահացել է իսպանացի ռեժիսոր և սցենարիստ, Կաննի փառատոնի ոսկե դափնեկիր Ֆրանչեսկո Ռոզին: Այս մասին, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, հայտնում է РИА Новости-ին, գրում է Lenta.ru-ն:
Իր գործունեության ընթացքում Ռոզին հասցրել է աշխատել այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են՝ Լուկինո Վիսկոնտին, Միքելանջելո Անտոնիոնին, Տոնինո Գուերոյը, Սոֆի Լորենը և այլն: Որպես ռեժիսոր Ռոզին առաջին անգամ հանդես է եկել 34 տարեկանում՝ ներկայացնելով «Քին կամ հանճար ու սանձարձակություն» ֆիլմը: