«Շերլոկ» hեռուստասերիալի նոր եթերաշրջանի նկարահանումները սկսված են (լուսանկարներ)
Բրիստոլում մեկնարկել են երկար սպասված «Շերլոկ» hեռուստասերիալի նոր եթերաշրջանի նկարահանումները: Այս մասին հայտնել է սցենարիստ Մարկ Գեթիսը, ով միևնույն ժամանակ հեռուստասերիալի գլխավոր հերոսներից մեկն է՝ Մայկրոֆտ Հոլմսը: Այս մասին գրում է 7days.ru-ն:
Շերլոկի դերակատար Բենեդիկտ Քեմբերբետչը և Ուոթսոնի դերակատար՝ Մարտին Ֆրիմանը ևս ներկա են գտնվել նկարահանման հրապարակում, որոնց պապարացիները կարողացել են նկարել սիրելի հերոսների կերպարներում:
Կայքի փոխանցմամբ՝ ավելի վաղ Մարկ Գեթիսը նշել է, որ թեև Կոնան Դոյլը իրենց սրբությունն է, բայց նկարահանող խումբը թույլ է տվել իրեն փոփոխել սյուժեն: Այսպես,սերիալում հանդիպում են Հոլմսի ծնողները, մինչդեռ գրքում նրանք չեն հիշատակվում: Գեթիսի խոսքով՝ հեռուստադիտողներին մի շարք անակնկալներ են սպասվում:
Շերլոկ Հոլմս
Բժիշկ Ուոթսոն