Թուրքիայի վարչապետը կմասնակցի Փարիզի միասնության երթին
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութողլուն կմասնակցի Փարիզի միասնության երթին, որը տեղի կունենա կիրակի օրը՝ հունվարի 11-ին։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը։
Ֆրանսիայի ՆԳՆ նախարարը խոստացել է ապահովել հանրահավաքի անվտանգությունը։
Ավելի վաղ հաղորդվում էր,որ Ուկրաինայի նախագահ՝ Պյոտր Պորոշենկոն ևս կմասնակցի ահաբեկչության դեմ կազմակերպված երթին, ինչպես նաև կմասնակցեն՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ Դեվիդ Քեմերոնը և Իտալիայի վարչապետ՝ Մատեո Ռենցին։ Գրում է Gazeta.ru-ն։