Կոբզոնն անկեղծացել և պատմել է, թե ում հետ է 2-րդ անգամ ամուսնացել Պուտինը
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը «Собеседника»-ին տված հարցազրույցի ժամանակ անկեղծացել է և ասել, թե ում հետ է պատրաստվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր կյանքը կապել: Իոսիֆ Կոբզոնի խոսքով՝ շատ օտարերկրացիներ իրեն տալիս են այդ հարցը: Նշենք, որ Կոբզոնը լավ հարաբերությունների մեջ է գտնվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և անգամ կողմնակից է հանդիսանում Պուտինի վարած քաղաքակոնւթյանը:
-Ես վաղուց եմ բոլորին պատասխանել, որ Պուտինը վաղուց է 2-րդ անգամ ամուսնացել:
-Ինչպե՞ս:
-Այո, նա ամուսնացել է Ռուսաստանի հետ:
-Ա-ա-ա
-Իսկ ի՞նչ անել, եթե նրա համար Ռուսաստանից բացի, ոչինչ գոյություն չունի: Սակայն դա չի նշանակում որ նա այդ պաշտոնում չլինի, Ռուսաստանը կդադարի գոյություն ունենալ: Ես գիտեմ, որ նրան ոչ բոլորն են սիրում, սակայն, նա Ռուսաստանի նախագահն է: