Էլվիս Փրեսլիի առաջին ձայնագրությունը վաճառվել է 300 հազար դոլարով
Էլվիս Փրեսլիի առաջին ձայնագրությունն աճուրդում վաճառվել է 300 հազար դոլարով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն` հղում անելով Associated Press-ին:
Վաճառված ձայնագրությունում, որն արվել է 1953 թվականին, Էլվիս Փրեսլին երգում է «Իմ երջանկություն» երգը («My Happiness»): Աճուրդը տեղի է ունեցել նրա առանձնատանը։ Ձայնագրության սեփականատեր դարձած Էլվիս Փրեսլիի երկրպագուն չի ցանկացել, որպեսզի իր անունը հրապարակվի:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ աճուրդի են հանվել նրան պատկանող ինքնաթիռները՝10-15 մլն դոլարով։