Նավթի գնի անկումը կարող է դրական ազդել Ճապոնիայի տնտեսության վրա
Ճապոնիայի տնտեսության վերականգման նախարար Ակիրա Ամարին կարծում է, որ նավթի գնի անկումը դրական կազդի Ճապոնիայի տնտեսության վրա:Այդ հանգամանքը կարող է 58 միլիարդ դոլար օգուտ բերել երկրի տնտեսությանը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն հղում անելով ТАСС-ին:
«Նավթի գինը մոտ 2 անգամ ցածր է: Սա նշանակում է, որ կարելի է որոշակի կերպով նվազեցնել կատարվող ծախսերը: Այս հանգամանքը կարելի օգտագործել և զարգացնել տնտեսությունը:
Ըստ նախարարի՝ նավթի գնի անկումը շատ երկրների կարող է օգնել, սակայն այդ հանգամանքն անհրաժեշտ է ճիշտ օգտագործել, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր հասնել հաջողության: