Բագիրան Ամանորին ամենաբարի փերին է դառնում
2014 թվականն իր տեղը զիջեց 2015 թվականին: Ոմանց համար 2014-ը հաջողակ, իսկ ոմանց համար պարզապես սովորական տարի էր: Operativ.am-ի թղթակիցն Ամանորի հետ կապված, երազանքների, մտադրություների ու նախասիրությունների մասին զրուցել է կրկեսի օրիգինալ ժանրի դերասանուհի Բագիրայի հետ:
-Ո՞րն է 2014-ի Ձեր ձեռքբերումը:
Magic show-ն: Այն բեմական իմ նոր համարն է:
-Ամանորյա Ձեր ամենասիրած նվերը:
Երջանկություն:
-Որտե՞ղ և ու՞մ հետ եք սիրում դիմավորել Ամանորը:
Տանը՝ հարազատներիս հետ:
-Հայաստանում ինչպե՞ս կցանկանայիք նշվեր Ամանորը:
Կուզենայի մարդիկ ավելի շատ խինդ ու ծիծաղով դիմավորեն, քան հոգնեն խոհանոցում, կամ գնումներ կատարելով:
-Հավատու՞մ եք Ձմեռ պապիկին:
Այո: Չեմ ուզում մեծանալ, ինձ այս տոնն ուրիշ աշխարհ է տանում և ես դառնում եմ հեքիաթի հերոսուհին: Ես հուզվում եմ անգամ և դառնում ամենաբարի փերին:
-Ի՞նչ եք ակնկալում 2015-ից:
Հանգստություն, առողջություն և իմ նոր բեմական համարին հաջողություն:
-Ամանորյա Ձեր սիրած կերակուրը:
Մամայիս պատրաստած բլինչիկը:
-Ի՞նչ չհասցրիք իրականացնել 2014-ին:
Գրեթե ոչինչ չեմ հասցրել անել: Կորուստներ շատ ունեցա, դժվար տարի էր ինձ համար:
-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
Առողջություն, խաղաղություն և սեր:
-Երազանք, որ դեռևս չի կատարվել:
Մի սիրուն, առողջ բալիկ:
-Ո՞վ է ձեր Ձմեռ պապիկը
Աստված Պապիկը:
-Գույներ, որ Ձեզ Ամանոր են հիշեցնում:
Սպիտակ, ոսկեգույն, արծաթագույն, երկնագույն:
-Եթե Ձմեռ պապիկ լինեիք….
Բոլորի հոգիները կմաքրեի, մարդկանց բարի կդարձնեի ու սեր կպարգևի:
-Յուրաքանչյուր Նոր տարի ի՞նչն է, որ մշտապես Ձեր սեղանին է:
Մածնապուրը:
-Ո՞րն է Ձեր ամենասիրելի տոնը:
Ամանորը, Զատիկը, և Մարտի 8-ը:
Operativ.am-ը շնորհավորում է պարուհուն և մաղթում հաջողություններ:
ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հարցը Բագիրային. (փորձագետը չգիտեր ում է ուղղում հարցը)
-Արհեստակա՞ն, թե կենդանի տոնածառ, և ինչու՞:
Բագիրա. Արհեստական: Բնականն ափսոս է, թող մնա բնության մեջ: Այն այդպես ավելի երկար կծառայի: Դա նույնպես կյանքի և մահվան հարց է, խիղճ է պետք ունենալ:
Կարինե Գևորգյան