Ստամբուլում մահապարտը պայթեցրել է իրեն
Ստամբուլի կենտրոնում մահապարտ ահաբեկիչը, ով Ռուսաստանի քաղաքացի է, պայթեցրել է իրեն: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Hurriyet թերթին:
Թերթի տվյալների համաձայն՝ մահապարտի անունը Դիանա Ռամազովա էր:
Ինչպես հաղորդվում է՝ կինը ահաբեկչությունից առաջ ռուսերեն խոսել է տաքսու վարորդի հետ, ինչպես նաև նրա հեռախոսի մեջ հայտնաբերվել են արտասահմանյան համարներ:
Ավելի վաղ հաղորդվում է, որ ահաբեկչության արդյունքում Ստամբուլի կենտրոնում զոհվել է թուրք ոստիկան: