Ռոքնռոլի արքան այսօր 80 տարեկան կդառնար
Այսօր Էլվիս Փրեսլիի ծննդյան օրն է:
Էլվիս Աարոն Փրեսլի ծնվել է 1935 թ. հունվարի 8-ին՝ ԱՄՆ Միսիսիպի նահանգի Տուպելո քաղաքում։ Փրեսլին եղել է «ռոքաբիլի» կոչվող երաժշտական ոճի առաջին երաժիշտ-ջատագովներից։ Էլվիսի թողարկած առաջին սինգլը՝ "Heartbreak Hotel"-ը դառնում է հիթային կատարում և այմ էլ համարվում է ռոքնռոլի գոհարներից մեկը։
1958 թ.-ին Էլվիս Փրեսլին անցնում է զինվորական ծառայության և ուղարկվում Գերմանիա։ 2 տարի անց նա պատվով զորացրվում է բանակից և վերադառնում Միացյալ Նահանգներ։ 1967 թ.-ին Էլվիսն ամուսնանում է Պրիսցիլլա Փրեսլի հետ, ում հետ նա ծանոթացել էր Գերմանիայում։ Իրենց համատեղ կյանքում զույգն ունենում է 1 դուստր' Լիզա Մարի Փրեսլին։ Վերջինս հետագայում ամուսնանում է փոփ արքա Մայքլ Ջեքսոնի հետ։
1973 թ.-ին զույգն ամուսնալուծվում է։ Այդ ժամանակներում Էլվիսն արդեն տրվել էր թմրադեղերին։ 1977 թ.-ին Էլվիսին հայտնաբերում են մահացած' իր բնակարանի լոգարանում։