Ձերբակալել են 10 ադրբեջանցու, որոնք մասնակցել էին Սիրիայի պատերազմին
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալել են 10 ադրբեջանցու, որոնք կասկածվում են Սիրիայի պատերազմին մասնակցելու մեջ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԱՆ հասարակայնության հետ կապերի բաժնին:
Փոխանցվում է, որ ձերբակալավածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ:
Նշվում է, որ նրանք 2014 թվականին ապօրինի կերպով անցել են Սիրիայի տարածք, որտեղ կրոնական ծայրահեղական խմբավորումների կազմում մասնակցել են վարժանքների, սովորել են կրակել տարբեր զինատեսակներից: