Թուրքիայում կին ահաբեկիչը պայթեցրել է ոստիկանական բաժանմունքը
Ստամբուլի կենտրոնում գտնվող ոստիկանական բաժանմունքներից մեկում տեղի է ունեցել պայթյուն: Ըստ որոշ տեղեկությունների՝ կին ահաբեկիչը հրաձգության մեջ է մտել ոստիկանների հետ: Արդյունքում այնպես է ստացվել, որ ահաբեկիչը պայթեցրել է շենքը:
Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի պատմական կենտրոնում գտնվող Սուլթանահմեթ հրապարակում:
Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն ասվում , որ վիրավորներ արդեն իսկ կան ոստիկանների մեջ:
Թուրքական լրատվականների ուղիղ հեռարձակման կադրերում երևում է, որ պատահարի վայրի շրջակայքը շրջափակված է: Այս մասին պաշտոնական հայտարարություն առայժմ չի եղել: Այս մասին գրում է Hürriyet.com-ը: