Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը կմեկնարկի հունվարի 18-ին
Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլը կմեկնարկի ոչ թե հունվարի 15-ին, այլ՝ 18-ին:
Համաձայն 2013թ.-ի նոյեմբերի 24-ին Ժնևում ընդունված համատեղ գործողությունների ծրագրի՝ միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) և Թեհրանը համաձայնության էին եկել մինչև հուլիսի 20-ը երկարաձգել այդ ժամկետը:
Բանակցությունները տեղի են ունենալու շվեյցարական Ժնևում և անցկացվելու են փոխնախարարների մակարդակով: