ԵՄ-ն մեղադրանքներ է հնչեցրել Ադրբեջանի հասցեին
ԵՄ-ն կարծում է, որ Բաքվում խախտվում են մարդու իրավունքներն ու միջազգային նորմերը՝ «Ազատություն ռադիոկայան»-ի գրասենյակի փակման պատճառով: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով Turan-ին:
ԵՄ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Բրյուսելը Բաքվին կոչ է անում երկրում ապահովել ազատ խոսքի իրավունքն ու ԶԼՄ-ների ազատ գործողությունները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն «Ազատություն ռադիոկայան»-ի գրասենյակում խուզարկություն էր իրականացրել՝ փողերի լվացման հետ կապված: