Թուրքիայում 90 տարվա մեջ առաջին անգամ քրիստոնեական եկեղեցի կկառուցվի
Թուրքիայի կառավարությունը հաստատել է 1923թ. Օսմանյան կայսրության փլուզումից հետո երկրում քրիստոնեական առաջին եկեղեցի կառուցելու մասին նախագիծը: Այս մասին գրում է novostink.ru-ն:
Հոգևոր առաջնորդների հետ հանդիպոմից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ եկեղեցին կկառուցվի Ստամբուլի ծայրամասում Էշիլքեյ թաղամասում, որտեղ արդեն կան քրիստոնեական մի քանի տաճարներ հավատացյալների համար:
Նշվում է, որ ավելի քան 90 տարի Թուրքիայում արգելված էր նոր եկեղեցիներ կառուցել քրիստոնյաների համար՝ չնայած այն բանին, որ ավելի վաղ կառուցված եկեղեցիները ժամանակ առ ժամանակ վերանորոգվում և փոխանցվում էին հավատացյալներին: