Կիրկորովն անձամբ է զբաղվում իր երեխաների դաստիարակությամբ
Չնայած այն հանգամանքին, որ երգիչ Ֆիլիպ Կիրկորովի երեխաները փոքր են, սակայն երգիչը հպարտանում է նրանցով: Նա ակտիվ մասնակցություն է ունենում երեխաների դաստիարակության և զարգացման հարցում: Այս մասին հայտնում է Letidor.ru-ն:
Տան աշխատակցի խոսքով՝ 3-ամյա աղջիկն ու 2-ամյա որդին արդեն բավականին լավ անգլերեն գիտեն: Նրանք զբաղվում են երգով և նկարչությամբ: Կիրկորովը երեխաների համար հատուկ ուսուցիչ է վարձել, ով զբաղվում է երեխաներով և կրթում երեխաներին:
Կիրկորովն ամեն ինչ անում է իր երեխաներին սիրով ու ջերմությամբ մեծացնելու համար: