Եվտուշենկոն մտափոխվել է մեկնել ԱՄՆ
Պոետ Եվգենի Եվտուշենկոն մտափոխվել է մեկնել ԱՄՆ իր տուն: Հավանական է, որ հունվարի 6-ին Եվտուշենկոն ստեղծագործական երեկո կունենա Մոսկվայի ЗИЛ մշակութային կենտրոնում: Այս մասին, հղում անելով РИА Новости-ին, հայտնում է Lenta.ru-ն:
«Որքանով մեզ է հայտնի` նա չի պատրաստվում մեկնել ԱՄՆ: Ամենայն հավանականությամբ Եվտուշենկոն ներկա կգտնվի ստեղծագործական երեկոյին»,-այս մասին կայքին են հայտնել մշակույթի կենտրոնից:
Ըստ նախնական տեղեկությունների` Եվտուշենկոն երեկոյի ընթացքում կներկայացնի իր «Բոլոր պոեմներ» գիրքը: