Կոլոմոյսկու հեռուստաալիքը ստուգումների կենթարկվի Գազմանովի ելույթի պատճառով
Ուկրաինայի հեռուստա և ռադիո ազգային խորհուրդը կստուգի արդյոք «1+1» հեռուստաընկերությունը խախտում չի կատարել ցուցադրելով Օլեգ Գազմանովի մասնակցությամբ համերգը: Այս մասին, հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին հայտնում է ТАСС-ը, գրում է Lenta.ru-ն:
Ուկրաինայում Ամանորի գիշերը հեռարձակվել է «80-ականների դիսկոտեկ» հաղորդումը, որը ներառել է նաև երգչի ելույթը: Լրատվամիջոցների փոխանցմամբ` այս իրարանցման պատճառն այն է, որ Գազմանովի և Կոբզոնի այցը Ուկրաինա արգելված է: