Բեթթին ակնկալում է, որ 2015-ը ծովից ծով Հայաստան կբերի
2014 թվականն իր տեղը զիջեց 2015 թվականին: Ոմանց համար 2014-ը հաջողակ, իսկ ոմանց համար պարզապես սովորական տարի էր: Operativ.am-ի թղթակիցն Ամանորի հետ կապված, երազանքների, մտադրություների ու նախասիրությունների մասին զրուցել է հաղորդավարուհի, երգչուհի Բեթթիի հետ:
-Ո՞րն է 2014-ի Ձեր ձեռքբերումը:
Ձեռքբերումներ շատ կան, որոնց թվում է Եվրատեսիլի հաղթանակներ էին: Ասում եմ հաղթանակներ, որովհետև դա մի երկար պատմություն է:
-Ամանորին ստացած Ձեր ամենասիրելի նվերը:
Կլինի շունիկը, եթե, իհարկե, նվիրեն:
-Որտե՞ղ և ու՞մ հետ եք սիրում դիմավորել Ամանորը:
Հայրենիքում, ընտանիքիս հետ:
-Հայաստանում ինչպե՞ս կցանկանայիք նշվեր Ամանորը:
Ուրախ, ուրախ, ուրախ:
-Հավատու՞մ եք Ձմեռ պապիկին:
Այո:
-Ի՞նչ եք ակնկալում 2015-ից:
Որ Հայաստանը վերջապես դառնա ծովից ծով Հայաստան:
-Ամանորին Ձեր սիրելի կերակուրը:
Քաղցրավենիք:
-Ի՞նչ չհասցրիք իրականացնել 2014-ին:
Այցելել Դիսնեյլենդ:
-Երազանք, որ դեռևս չի կատարվել:
Այցելել Դիսնեյլենդ:
-Ո՞վ է Ձեր Ձմեռ պապիկը:
Ձմեռ պապիկը:
-Գույներ, որ Ձեզ Ամանոր են հիշեցնում:
Կանաչ, կարմիր, սպիտակ:
-Եթե Ձմեռ պապիկ լինեիք, ապա...
Բոլորին կերջանկացնեի:
-Յուրաքանչյուր Նոր տարի ի՞նչն է, որ մշտապես Ձեր սեղանին դրվում է:
Տոլման:
-Ո՞րն է Ձեր ամենասիրելի տոնը:
Նոր տարին և իմ ծննդյան տոնը:
-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին:
Երջանկություն, հաջողություն:
Operativ.am-ը շնորհավորում է երգչուհուն և մաղթում նրան հաջողություններ:
Կարինե Գևորգյան