Դեմի Մուրը որոշել է նախկին ամուսնուն սնանկացնել
Դեմի Մուրը ոչ մի կերպ չի կարողանում իրեն վերագտնել Էշթոն Քաթչերից բաժանվելուց հետո: 50-ամյա դերասանուհու բոլոր փորձերը՝ ուղղված անձնական կյանքը դասավորելուն, ձախողվում են: Նրան ամենաշատը զայրացնում է այն փաստը, որ նախկին ամուսնու մոտ ամեն ինչ իդեալական է: Քաթչերը լուրջ հարաբերություններ է սկսել Միլա Կունիսի հետ, եւ շուտով հերթը կհասնի հարսանիքին: Նա վերջերս խոստովանել է` շատ է ցավում, որ Քաթչերի համար երեխա չունեցավ. ինքն այնքան էր այդ մասին երազում: Դերասանուհին վստահ է` եթե նման բան լիներ, ապա դա կփրկեր իրենց ամուսնությունը: Դեմի Մուրին մնում է միայն մի բան անել` վրեժ լուծել, ամեն ինչ անել ամուսնուն առանց գրոշի թողնելու համար, ինչն էլ նա փորձում է ապահարզանի գործընթացում:
Հիշեցնենք,որ Դեմին իր նախկին ամուսնուց պահանջում է աստղաբաշխական գումար` 290 մլն. դոլար, Քաթչերի կարողությունը ըստ հաշվարկների` 137 մլն. դոլար է: