Ժաննա Ֆրիսկեն մտադիր չէ բեմ վերադառնալ
Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն,ով տարեսկզբին սկսել էր գլխուղեղի ուռուցքի բուժումը, դեռևս չի պատրաստվում բեմ վերադառնալ: Այս մասին գրում է РИА «Новости»-ն՝ հղում անելով երգչուհու հորը՝ Վլադիմիր Բորիսովիչին:
«Դեռ շատ վաղ է, պետք է զբաղվել առողջությամբ:Դեռևս այդ մասին խոսք լինել չի կարող»,-ասել է երգչուհու հայրը, պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է ,որ մոտ ժամանակներս երգչուհին բեմ վերադառնա: Խոսելով այն մասին, թե ինչպես է իրեն զգում երգչուհին, հայրը պատասխանել է. «կամաց-կամաց»: