104 տարեկանում Լոնդոնում մահացել է հանրահայտ դերասանուհի Լուիզ Ռայները
Այսօր Լոդոնում, 104 տարեկան հասակում մահացել է հանրահայտ դերասանուհի Լուիզ Ռայները: Այս մասին հայտնում է bbc.co.uk-ը:
Ռայները պատմության մեջ առաջին դերասնուհին էր, ով երկու անգամ անընդմեջ արժանացել է «Օսկարի»: Առաջին Օսկարը դերասանուհին ստացել է 1936 թվականին`«Մեծն Զիգֆլեդը» ֆիլմում կատարած դերի համար: 1937-ին դերասանուհին արժանացել է «Օսկարի»՝ «Բարի երկիր» ֆիլմում կատարած դերի համար:
Կայքի փոխանցմամբ` Ռայներից հետո միայն չորս դերասանուհու է հաջողվել իրար հետևից երկու տարի շարունակ արժանանալ Օսկարի: