Մենք ամեն մեր զինվորի համար տասնապատիկ ենք վրեժ լուծել. Հասանովի երևակայությունն անցնում է բոլոր սահմանները
Ադրբեջանի Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը շնորհավորել է Ադրբեջանի Զինված ուժերին համերաշխության և Նոր Տարվա կապակցությամբ: Այս մասին հայտնում է Օxu.az-ը:
Փոխանցվում է, որ իր ելույթի մեջ Հասանովը հայտարարել է, որ 2014 թ. հարուստ, կարևոր և հիշարժան իրադարձություններով է եղել ադրբեջանցիների համար:
«Մեր զինվորների բարոյահոգեբանական վիճակը և արմատական ոգին գտնվում է բարձր մակարդակի վրա: Չնայած նրան, որ մենք ունեցել ենք կորուստներ, մեր ազգը պետք է իմանա, որ մենք տասնապատիկ ենք վրեժ լուծել մեր զինվորների համար: Մենք հանգիստ չենք թողնի թշնամիներին, որոնք գտնվում են, մեր «պատմական հողերում» և անպայման կվերականգնենք Ադրբեջանի տարածքային ամբողջկանությունը»,-հայտարարել է Հասանովը: