Իրաքում իսլամիստների հետ բախման արդյունքում զոհվել է Իրանի գեներալ
Իրանի բանակի գեներալը զոհվել է «ԻՊ» զինյալ ծայրահեղականների հետ ռազմական գործողությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
«Գեներալ Համիդ Տակավին զոհվել է իրականացնելով իր առաքելությունը՝ ԻՊ զինյալների դեմ կռվելով» ,-ասվում է իսլամական հեղափոխականների հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը ասել է, որ ԱՄՆ Իրաքում անլուրջ է հանդես գալիս: Ըստ նրա, նրանց ձեռբերումները Իրաքի իշխանությունների ,Իրաքի բանակի և զինված ժողովրդի ջանքների արդյունք է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: