Էդուարդ Շարմազանովը չգիտի՞, որ ասֆալտը պատմամշակութային արժեք է
Operativ.am-ի թղթակիցը զրուցեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ.
Պրն. Շարմազանով, Դուք գիտեի՞ք, որ ասֆալտը պատմամշակության արժեք է:
-Հենց նոր ասեցիք. կոնկրետ հարց տվեք:
Տարբերություն կա՞ Բաղրամյան պողոտայի ասֆալտի և Ազատության հրապարակի ասֆալտի միջև, որ Անդրիաս Ղուկասյանին թույլատրվեց վրան կապել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով պաշտոնական տվյալներով 37% ձայն էր հավաքել ընտրություններում, չի թույլատրվում:
-Այդ հարցը տվեք պատկան մարմիններին, ինձ տվեք քաղաքական հարցեր:
Պատկան մարմինները չեն պատասխանում նման հարցերի:
-Էդուարդ Շարմազանովը իրավունք և լիազորություն չունի ուրիշ մարմինների փոխարեն պատասխանել. ամեն մեկս պետք է զբաղվենք մեր գործով, իսկ երբ ամեն մեկը իր գործով չի զբաղվում, արդեն խնդիրներ են առաջանում:
Շարմազանովը նաև հաստատեց այն տեղեկատվությունը, որ ավագանու ընտրություններում ինքն է լինելու ՀՀԿ-ի շտաբի պետը, նա նշեց, որ այն դեռ վերջնական չի ձևավորվել. վերջնական ձևավորվելուց հետո պաշտոնապես կտեղեկացվի:
Զրուցեց Սեդա Ղուկասյանը