Ահմեթ Դավութօղլուն երկրի քրիստոնյա համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է ամանորյա տոնական ճաշկերույթի
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երկրի քրիստոնյա համայնքի ներկայացուցիչներին հրավիրել է ամանորյա տոնական ճաշկերույթի: Այս մասին գրում է Hurriet.com-ը:
Ճաշին մասնակցելու են կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդները, Ստամբուլում հունաց պատրիարքը, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը, հայ կաթոլիկ համայնքի ղեկավար Լևոն Զեքիյանը: