Ջենիֆեր Լոուրենսը գլխավորել է Հոլիվուդի ամենաեկամտաբեր աստղերի ցուցակը
2014թ.-ի ամենաեկամտաբեր դերասանուհի է ճանաչվել «Քաղցած խաղերի» աստղ Ջենիֆեր Լոուրենսը: Այս մասին հայտնում է Paparazzi.ru-ն:
Նշվում է, որ ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցրել Քրիս Փրաթը, իսկ երրորդ տեղը՝ Սքարլեթ Յոհանսոնը, որի մասնակցությամբ ֆիլմերը վաստակել են 1.18 մլն դոլար:
Փոխանցվում է, որ անցած տարի 24-ամյա Լոուրենսը վաստակել էր 34 միլիոն ԱՄՆ դոլար: